Աշխարհի առաջնություն. Միհրան Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի առաջնություն. Միհրան Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Այսօր Լաս Վեգասում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինը գորգ դուրս եկավ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով պայքարը սկսեց 1/32 եզրափակչից:

Միհրանի մրցակիցը հոնդուրասցի Ջեֆրին Բենիտո Մեհիա Սամբուլան էր, ում հայ ըմբիշը հաղթեց միավորների բացահայտ առավելությամբ՝ 9:0 հաշվով: Այսպիսով, Միհրան Հարությունյանը 1/16 եզրափակչում է, որտեղ նրա մրցակիցը կլինի հույն Մաթիաս Վլադիմիրոսը:

Հիշեցնենք, որ այս կարևոր ստուգատեսին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացել է 8 մարզիկով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (125 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում