Աշխարհի առաջնություն. Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

Աշխարհի առաջնություն. Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային կարգը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչից: Աշխարհի գործող չեմպիոնի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովն էր: Ցավոք, Արսենը բարդ գոտեմարտում 0:6 հաշվով զիջեց ռուս ըմբիշին:

Հիշեցնենք, որ այս կարևոր ստուգատեսին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացել է 8 մարզիկով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (125 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում