Աշխարհի առաջնություն. Միհրան Հարությունյանը ևս մեկ վստահ հաղթանակ տոնեց

Աշխարհի առաջնություն. Միհրան Հարությունյանը ևս մեկ վստահ հաղթանակ տոնեց

Լաս Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: 

Հունահռոմեական ոճի մրցումների 1/16 եզրափակչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանի մրցակիցը հույն Մաթիս Վլադիմիրոսն էր: Մեր ըմբիշը մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց և 1 րոպե, 38 վայրկյանում հաղթեց 9:0 հաշվով: 1/8 եզրափակչում Միհրանի մրցակիցը կլինի Թամաշ Լորիանց (Հունգարիա) -Ֆրունզե Հարությունյան (Շվեդիա) զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Միհրան Հարությունյանը առավելության էր հասել հոնդուրասցի Ջեֆրին Բենիտո Մեհիա Սամբուլայի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում