ԱԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սկսեց ելույթներն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունում:

98 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Մեր ըմբիշի առաջին մրցակիցը ճապոնացի Յասուհիրո Յոնեհիրան էր. 1 րոպե, 39 վայրկյան տևած գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

Հավելենք, որ 1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը լինելու է Արսլան Սապարմամեդով (Թուրքեմանիա) – Մարտին Նիլսեն (Նորվեգիա) զույգի հաղթողը:

Այս կարևոր ստուգատեսին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացել է 8 մարզիկով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (125 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում