ԱԱ. Միհրան Հարությունյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԱԱ. Միհրան Հարությունյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը գոտեմարտեց հունգարացի Թամաշ Լորինցի հետ:

Բարդ գոտեմարտում եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը հաղթեց 4:1 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Ուշագրավ է, որ Միհրանն անցյալ տարի Տաշքենդում կայացած ԱԱ-ի ժամանակ 1/4 եզրափակչում 4:6 հաշվով զիջել էր հունգարացի ըմբիշին:  Կիսաեզրափակիչ փուլում հանդես գալու համար Միհրանը կմրցի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից. նախ հաղթանակ է տոնել հոնդուրասցի Ջեֆրին Բենիտո Մեհիա Սամբուլայի նկատմամբ, ապա առավելության է հասել հույն Մաթիս Վլադիմիրոսի նկատմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում