ԱԱ. Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ. Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության1/4 եզրափակչում 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց վրացի Շմագի Բոլկվաձեի նկատմամբ:

Առաջին կեսից հետո Միհրանը հաղթում էր 4-0 հաշվով, երկրորդ կեսում մրցակիցը մի փոքր ակտիվացավ ու մեկ միավոր վաստակեց, ինչից հետո մեր ըմբիշը նախ հրաշալի հնարքով վաստակեց 4 միավոր, ապա գլորեց ու հաղթեց միավորների բացահայտ առավելությամբ:

Այսպիսով, Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի կորեացի Հանսյու Ռյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում