Նախարար Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանյանին չեմպիոնության առթիվ

Նախարար Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանյանին չեմպիոնության առթիվ

Ըմբշամարտի աշխարհի 2015 թ. առաջնության մեկնարկային օրը 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր երկրորդ անգամ է նվաճել չեմպիոնական ոսկին։ 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մեր ըմբիշին փայլուն արդյունքի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ: Հետևելով նրա բոլոր մենամարտերին՝ կրկին անգամ համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակը օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռեզայի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին:

Կեցցե’ս Արթուր ջան, մենք հպարտանում ենք քեզնով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում