Վլասովի պարգևատրման ժամանակ շփոթել են Ռուսաստանի հիմնը (տեսանյութ)

Վլասովի պարգևատրման ժամանակ շփոթել են Ռուսաստանի հիմնը (տեսանյութ)

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանը ներկայացնող Ռոման Վլասովը 75 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը։

Մեդալակիրների պարգևատրման ժամանակ Ռուաստանի ներկայիս հիմնի փոխարեն կազմակերպիչները սխալմամբ հնչեցրել են այն ստեղծագործությունը, որը ՌԴ պետական օրհներգն է եղել 1990-2000 թվականներին։

Վլասովն սկզբում չի արձագանքել, սակայն որոշ ժամանակ անց պատվո հարթակից ցույց է տվել, որ ինչ-որ բան այն չէ։ Որոշ ժամանակ է պահանջվել, մինչև կազմակերպիչները հնչեցրել են ճիշտ օրհներգը։

Ուշագրավն այն է, որ ռուս ըմբիշը տեղյակ չի եղել, որ առաջին ստեղծագործությունը ևս բավական երկար ժամանակ ՌԴ պետական օրհներգն է եղել։ Միջադեպից հետո ըմբիշն ասել է.

-Ես ցնցված էի։ Իհարկե, այստեղ կարգուկանոն չկա։ Ես չգիտեմ՝ այդ ինչ էին միացրել, և սկզբում նույնիսկ նշանակություն չտվեցի, սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ դա մեր հիմնը չէ։ Հետո, երբ այդ օտար օրհներգն ավարտվեց, ես ասացի, որ պատվո հարթակից չեմ իջնի, մինչև ռուսական հիմնը չհնչի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում