Բալոտելի. «Ռեալը» երազանքների ակումբ է

Բալոտելի. «Ռեալը» երազանքների ակումբ է

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» վերաբերյալ երբեք վիրավորական արտահայտություններ չի արել:

Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Բալոտելին ասել էր. ««Բարսելոնան» երկու մարզադաշտ ունի՝ «Կամպ Նոուն» տնային խաղերի համար և «Սանտյագո Բեռնաբեուն»՝ մարզումների»:

«Պարզապես ցանկանում եմ, որ դուք իմանաք. բավական է հիմար արտահայտությունների տակ գրեք իմ անունը: Երբեք Մադրիդի «Ռեալի» վերաբերյալ վիրավորական արտահայտություններ չեմ արել և չեմ պատրաստվում անել: «Ռեալը» երազանքների ակումբ է»,-գրել է Բալոտելին Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում