ԱԱ. Ամոյանը և Բորանյանը մեկնարկեցին հաղթանակով

ԱԱ. Ամոյանը և Բորանյանը մեկնարկեցին հաղթանակով

Լաս Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել 59 կգ, 71 կգ, 80 կգ և 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր փորձառու Ռոման Ամոյանը, ով պայքարը սկսեց 1/32 եզրափակչից: Ամոյանի առաջին մրցակիցը մոլդովացի Վիկտոր Չոբանաուն էր, ում մեր ըմբիշը հաղթեց 8:2 հաշվով: 1/16 եզրափակչում Ռոմանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրադ Թասմուրադովը:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Բորանյանի մրցակիցը կորեացի Ջենոնգեոն Լինն էր, ում հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով: 1/8 եզրափակչում Վարշամ Բորանյանը կմրցի Կայրաթբեկ Տուգոլբաևի (Ղրղզստան) հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում