ԱԱ. Խաչատրյանը պարտվեց, Սարգսյանը շարունակում է պայքարը

ԱԱ. Խաչատրյանը պարտվեց, Սարգսյանը շարունակում է պայքարը

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը: Այսօր պայքարի են դուրս եկել 59 կգ, 71 կգ, 80 կգ և 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էդգար Խաչատրյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հանդիպեց Բրազիլիան ներկայացնող հայրենակից Էդուարդ Սողոմոնյանի հետ: Խաչատրյանը չկարողացավ պահպանել 2 միավորի առավելությունը և պարտվեց 2:4 հաշվով:

80 կգ քաշային կարգում հանդես եկող Էդուարդ Սարգսյանը ևս պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Մեր ըմբիշի առաջին մրցակիցը ավստրիացի Միխայել Վագներն էր, ում նկատմամբ Էդուարդն առավելության հասավ 6:2 հաշվով: 1/8 եզրափակչում Էդուարդ Սարգսյանի մրցակիցը կլինի ռուս Եվգենի Սալևը

Հետևեք մեզ նաև Telegram-ում