ԸԱԱ. Հայաստանի չորս ըմբիշներ դուրս մնացին չեմպիոնական պայքարից

ԸԱԱ. Հայաստանի չորս ըմբիշներ դուրս մնացին չեմպիոնական պայքարից

Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը հաջող չէր մեր մարզիկների համար: Այսօր պայքարի էին դուրս եկել 59 կգ, 71 կգ, 80 կգ և 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը յուրաքանչյուր քաշային կարգում ներկայացուցիչ ուներ:

Արդեն տեղեկացրել ենք, որ 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Մեր մյուս ըմբիշները մեկնարկել էին հաղթանակով, սակայն պարտվեցին հաջորդ գոտեմարտերում՝ զրկվելով աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարից:

59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր բազմափորձ Ռոման Ամոյանը, ով պայքարը սկսեց 1/32 եզրափակչից: Ռոմանի առաջին մրցակիցը մոլդովացի Վիկտոր Չոբանաուն էր, ում մեր ըմբիշը հաղթեց 8:2 հաշվով: 1/16 եզրափակչում Ռոման Ամոյանը գոտեմարտեց ուզբեկ Էլմուրադ Թասմուրադովի հետ և պարտվեց 2:8 հաշվով:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Բորանյանի առաջին մրցակիցը կորեացի Ջենոնգեոն Լինն էր, ում հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով:  1/8 եզրափակչում Վարշամը գոտեմարտեց ղըրղզ Կայրաթբեկ Տուգոլբաևի հետ և զիջեց 0:5 հաշվով:  Էդուարդ Սարգսյանն էլ 1/8 եզրափակչում հանդիպեց ռուս Եվգենի Սալեևին և պարտվեց 2:7 հավշով:

Հավելենք՝ եթե հայ ըմբիշների մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա մերոնք բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում