Լիպի. Տոտին չի կարող հավերժ խաղալ

Լիպի. Տոտին չի կարող հավերժ խաղալ

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին գնահատել է «Ռոայի» չեմպիոնության հնարավորությունները Ա Սերիայում։

-«Ռոման» լրջորեն հավակնում է սկուդետոյին։ Նրանք 2-3 կարևոր տրանսֆերներ են արել։ Ջեկոն այն կենտրոնական հարձակվողն է, ով նրանց հարկավոր էր։ Տպավորված եմ նաև, թե ինչ հեշտությամբ Դինը հարմարվեց թիմին։

Ինչ վերաբերում է Տոտիի դերին, ապա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Նա դեռևս ընդունակ է փոխել խաղի ընթացքը մեկ հարվածով։ Ֆրանչեսկոն ու Ռուդի Գարսիան պետք է ջանան անկեղծ հարաբերություններ պահպանել։

Տոտտին չի կարող հավերժ խաղալ։ Լինելով խելացի մարդ՝ նա գերազանց հասկանում է դա։ Բայց միաժամանակ չի կարելի, որ նա 4-5 խաղ անընդմեջ բաց թողնի,-ասել է իտալացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում