Կայացել է Ռոնալդուի օծանելիքի շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Կայացել է Ռոնալդուի օծանելիքի շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թողարկել է սեփական օծանելիքը:

«Cristiano Ronaldo Legacy» անվանումն ունեցող օծանելիքի շնորհանդեսի ժամանակ ֆուտբոլիստը նշել է, որ մանկուց է ցանկացել սեփական օծանելիքն արտադրել: Օծանելիքի անվանումը պայմանավորված է Ռոնալդուի՝ իր հետքը թողնելու մեծ ցանկությամբ (Legacy-ժառանգություն): 

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ունի նաև ներքնազգեստի, վերնաշապիկների և կոշիկների սեփական հավաքածուն: «CR7» բրենդի մեկ ներքնազգեստն արժե 17-40 եվրո, մեկ վերնաշապիկը՝ 65-100 եվրո, իսկ մեկ կոշիկը՝ 79-299 եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում