ԸԱԱ. Դավիթ Սաֆարյանը չի պայքարի չեմպիոնի կոչման համար

ԸԱԱ. Դավիթ Սաֆարյանը չի պայքարի չեմպիոնի կոչման համար

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: Այսօր պայքարի են դուրս եկել 65 կգ քաշային կարգի ազատոճային ըմբիշները:

Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում է 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Դավիթը պայքարը սկսեց 1/32 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմեսն էր: Շատ լարված պայքարում գործելով ճիշտ մարտավարությամբ` Դավիթը հաղթեց 6-4 հաշվով:

1/16 եզրափակչում Դավիթ Սաֆարյանը գոտեմարտեց օլիմպիական խաղերի չեմպիոն Թորգուլ Ասկյարովի հետ և պարտվեց 2:8 հաշվով: Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Դավիթը հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում