Գարսիա. «Ռոմայի» մարզահագուստը Տոտտիի երկրորդ մաշկն է

Գարսիա. «Ռոմայի» մարզահագուստը Տոտտիի երկրորդ մաշկն է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հերթական անգամ գովաբանել է թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտիին, ով արդեն 24-րդ մրցաշրջանն է անցկացնում հռոմեական ակումբում:

-Ֆրանչեսկո Տոտտին Հռոմում իր հեղինակությամբ չի զիջում անգամ Հռոմի պապին: «Ռոմայի» մարզահագուստը Տոտտիի երկրորդ մաշկն է: Նա անհավանական, հիանալի ֆուտբոլիստ է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Մարզումների ժամանակ փորձում ենք հնարավորինս ուշադիր լինել նրա նկատմամբ, սակայն Ֆրանչեսկոն երբեք չի խնդրել, որ իրեն առանձնացնեն թիմակիցներից,-Գարսիայի խոսքը մեջբերված է «Fourfourtwo.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում