Պաշտոնական. Դավիդ դե Խեան երկարաձգեց «Ման. Յունայթեդի» հետ պայմանագիրը

Պաշտոնական. Դավիդ դե Խեան երկարաձգեց «Ման. Յունայթեդի» հետ պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը: «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը և ունի ևս 1 տարով երկարաձգելու հնարավորություն:

«Ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» նոր փուլ սկսելու կապակցությամբ: Ես միշտ սիրել եմ հիանալի թիմակիցներիս հետ խաղալ մեր ֆանտաստիկ երկրպագուների համար: «Մանչեսթեր Յունայթեդը» յուրահատուկ ակումբ է, իսկ «Օլդ Թրաֆֆորդը» կարիերայիս զարգացման համար իդեալական վայր է: Դժվարին ամառն անցյալում եմ թողնում և կենտրոնանում եմ աշխատանքի վրա»,-ասել է իսպանացի դարպասապահը, ով «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին և այս ընթացքում մասնակցել է 175 խաղի:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձում էր գնել Դավիդ դե Խեայի տրանսֆերը, սակայն անգլիական կողմի՝ անհրաժեշտ փաստաթղթերը ուշացմամբ ներկայացնելու պատճառով գործարքը չէր կայացել:



Հետևեք մեզ նաև Telegram-ում