Մանչինին ու Միխայլովիչը նվիրատվություն կանեն՝ ելնելով միլանյան դերբիի արդյունքից

Մանչինին ու Միխայլովիչը նվիրատվություն կանեն՝ ելնելով միլանյան դերբիի արդյունքից

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը «Ինտերի» հետ դերբիի նախօրյակին պատմել է մրցակցի գլխավոր մարզչի՝ Ռոբերտո Մանչինիի հետ պայմանավորվածության մասին։ Մասնագետները որոշել են գումար նվիրաբերել Մերձավոր Արևելքի փախստականներին օգնություն ցույց տալու համար՝ կախված հանդիպման արդյունքից։

-Ես այդ խնդրի հետ ծանոթ եմ ոչ խոսակցություններից։ Նման բանի ականատես եմ եղել իմ երկրում, երբ քաղաքացիական պատերազմը քայքայեց Հարավսլավիան։ Իմ ընտանիքի անդամներն ստիպված էին փրկվել փախուստի միջոցով։

Չեմ ցանկանում վիճաբանել Եվրոպայի քաղաքականության վերաբերյալ կամ դատել պատճառների մասին, որոնք թույլ չեն տալիս պետությանը բոլոր ցանկացողներին ընդունելու։ Միլանում կան կազմակերպություններ, որոնք օգնում են այդ ողբերգության տուժողներին, և ես մեր մրցակցի մարզչին առաջարկում եմ նվիրատվություն անել այդ կազմակերպություններից մեկի օգտին։ Ում թիմը հաղթի, թող նա նվիրատվություն անի, իսկ եթե հանդիպումը ոչ-ոքի ավարտվի, ապա երկուսս էլ անենք դա,-ասել է Միխայլովիչը։

Հաղորդվում է, որ Մանչինին ընդունել է սերբ մասնագետի առաջարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում