ԸԱԱ. Հայտնի են մեր վերջին ներկայացուցիչների մրցակիցները

ԸԱԱ. Հայտնի են մեր վերջին ներկայացուցիչների մրցակիցները

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում այսօր կավարտվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը գորգ դուրս կգան 57 կգ, 70 կգ, 74 կգ և 125 կգ քաշային ըմբիշները:

Հայաստանը 57 կգ քաշային կարգում կներկայացնի Գարիկ Բարսեղյանը, ով իր պայքարը կսկսի 1/32 եզրափակչից՝ մրցելով թուրք Սեզար Աքգյուլի հետ: 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը հարավաֆրիկացի Վիլհելմ Մեյերն է: 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը ազգությամբ վրացի Լևան Բերիանիձեն է, ով 1/16 եզրփակչում կգոտեմարտի Գերմանիան ներկայացնող Նիկ Մատյուխինի հետ: 70 կգ քաշային կարգում մենք չունենք ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ երեկ գորգ էին դուրս եկել 61 կգ, 86 կգ և 97 կգ քաշային ազատ ոճային ըմբիշները:

61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 18:8 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Էմրաչ Հասանովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 7:10 հաշվով զիջեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին: 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը պայքարը սկսեց 1/32 եզրափակչից, որտեղ 2:3 հաշվով պարտվեց ֆինն Վիլի Հենիոյին: 97 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակչում հանդիպեց կորեացի Ջաեհանգ Կիմին, ում զիջեց 0:5 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում