Բակա. Անգլիայում կամ Չինաստանում «Միլանից» շատ կարող էի վաստակել

Բակա. Անգլիայում կամ Չինաստանում «Միլանից» շատ կարող էի վաստակել

«Միլանի» հարձակվող Կարլոս Բական պարզաբանել է «Սևիլյայից» իտալական ակումբ տեղափոխվելու պատճառները։

-Ես 29 տարեկան եմ, բայց մտադիր չեմ կանգ առնել։ «Միլանն» ինձ համար հարմար տեղ էր։ Ես այս ակումբն ընտրեցի ոչ փողի պատճառով, քանի որ Անգլիայում, Չինաստանում կամ Սաուդյան Արաբիայում կարող էի ավելի շատ վաստակել։

Ինձ գրավեց թիմը Չեմպիոնների լիգա վերադարձնելու հեռանկարը։ Վերջին 3-4 տարիներին «Միլանն» իր տեղում չէ։ Հիմա թիմն ուժեղացել է և հստակ տեսլականով մարզչի է հրավիրել,-ասել է Բական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում