«Ալաշկերտը» սեփական դաշտում հաղթեց «Միկային»

«Ալաշկերտը» սեփական դաշտում հաղթեց «Միկային»

Այսօր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Միկային»։

Հանդիպման մեկնարկում թիմերը մի քանի անգամ հնարավորություն ունեցան բացելու հանդիպման հաշիվը, սակայն առաջին կեսում գոլ այդպես էլ չգրանցվեց։ Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» կարողացավ վաստակել իր երեք միավորը։ Նախ 68-րդ րոպեին Միհրան Մանասյանը բացեց հանդիպման հաշիվը, ապա նաև դուբլ ձևակերպեց։

Նշենք նաև, որ 80-րդ րոպեին տեխնիկական գոտուց դուրս գալու համար «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացվեց պահեստայինների նստարանից:

«Ալաշկերտ» – «Միկա»՝ 2:0

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» ունի 14 միավոր և գտնվում է առաջին հորիզոնականում, իսկ «Միկան» 4 միավորով նախավերջին՝ 7-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում