Միհրան Հարությունյան. Ես պետք է եզրափակչում լինեի, իմ մեդալը գողացան

Միհրան Հարությունյան. Ես պետք է եզրափակչում լինեի, իմ մեդալը գողացան

ԱՄՆ-ում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունից հետո Հայաստան վերադարձած 66 կգ քաշային Միրհան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել իր ելույթները՝ նշելով, որ առանց մեդալ հայրենիք վերադառնալու համար իրեն վատ է զգում:

-Ես առանց մեդալի եմ եկել, բայց պետք է այն ունենայի: Չեմ կարող ոչ մի լավ բան ասել այնտեղ եղած մրցավարության մասին, ուզում եմ դիմել օլիմպիական կոմիտեին և ֆեդերացիայի ղեկավարներին, որ ինչ–որ կերպ բացառավեն այսպիսի մրցավարական սխալները, քանի որ սա առաջին անգամը չէ: Չեմ ուզում ինձ արդարացնելու համար դա ասել, որ առանց մեդալ եմ հետ եկել: Ես պետք է եզրափակչում լինեի, իմ մեդալը գողացան:

Միհրանը նշեց, որ մրցավարների որակազրկումը գոտեմարտից հետո ոչ մի էական նշանակություն չունի.

-Դրա մեջ այնքան էլ լավ բան չկա, իմ մեդալը այդպիսով հետ չեկավ, իսկ դա ինձ համար ամենկարևորն էր։ Հույս ունեմ՝ մրցավարությունը հաջորդ անգամ օբյեկտիվ կլինի:

Հայ ըմբիշը նաև նշեց, որ ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, լավ էր նախապատրաստվել և արեց հնարավոր ամեն ինչ, սակայն այս պահին ուզում է մի փոքր կտրվել ու հանգստանալ ամեն ինչից՝ անգամ ըմբշամարտից,

-Կարևորը օլիմպիական ուղեգիր ունեմ. օլիմպիական խաղերը իմ երազանքն են: Հաջորդ լուրջ մեկնարկս կլինի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը,- եզրափակեց Միհրան Հարությունյանը:

Նշենք, որ Վեգասում կայացած ԱԱ-ի ժամանակ Միհրանը գրավել էր 6-րդ տեղը՝ նվաճելով Ռիո-2016 ուղեգիր: Կիսաեզրափակչում Միհրանը 4:4 հաշվով էր ավարտել գոտեմարտը կորեացի Հանսյու Ռյուի հետ, սակայն մրցավարների ոչ օբյեկտիվ որոշման արդյունքում Միհրանը նկատողություն էր ստացել, և հաղթանակը շնորհվել էր կորեացի ըմբիշին: Իսկ 3-րդ տեղի համար պայքարում ռուս Արտյոմ Սուրկովի հետ գոտեմարտը ավարտվել էր 6:2 հաշվով՝ հօգուտ ռուս ըմբիշի, բայց այդ դեպքում էլ կային մրցավարական ոչ օբյեկտիվ որոշումներ՝ ի վնաս Միհրանի: Հաջորդ օրը UWW-ին կողմնակալ մրցավարության համար որակազրկեց Հարությունյան-Ռյու և Հարությունյան-Սուրկով գոտեմարտերը սպասարկած 5 մրցավարների՝ ֆրանսիացի Ռեգինե Լեգլոյին, մարոկկոցի Նորեդին Մոսաֆային, եգիպտացի Ադել Մուստաֆային, ճապոնացի Օսամու Սաիտոյին և խորվաթ Զվենկո Օչիչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում