Արտագնա խաղում «Շիրակը» հաղթեց «Արարատին»

Արտագնա խաղում «Շիրակը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Շիրակին»: Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիները երկու անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Հակոբյանը և Էդգար Մալաքյանը:

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով մեկ միավորով, իսկ «Արարատը» մնաց 7 միավորով՝ դեռևս հինգերորդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 6-րդ տուր

«Արարատ» – «Շիրակ»՝ 0:2
Գոլերը՝ Հակոբյան 16՛, Մալաքյան 47՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում