«Ռոման» և «Ֆիորենտինան» հաղթանակներ տոնեցին (տեսանյութեր)

«Ռոման» և «Ֆիորենտինան» հաղթանակներ տոնեցին (տեսանյութեր)

Կայացել է Իտալիայի առաջնության երրորդ տուրի երկու հանդիպում. «Ռոման» 2:0 հաշվով առավելության է հասել «Ֆրոզինոնեի» նկատմամբ, իսկ «Ֆիորենտինան» նվազագույն հաշվով հաղթել է «Ջենոային»:

«Մատուզա» մարզադաշտում կայացած խաղում «գայլերի» կազմում աչքի են ընկել Յագո Ֆալկեն ու Խուան Իտուրբեն, իսկ «Ֆիորենտինային» հաղթանակ է պարգևել Խոումա Բաբակարի գոլը:

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ֆրոզինոնե» – «Ռոմա»՝ 0:2
Գոլերը՝ Ֆալկե 44՛, Իտուրբե 90+3՛

«Ֆիորենտինա» – «Ջենոա»՝ 1:0
Գոլը՝ Բաբակար 60՛
Հեռացում՝ Բադել 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում