Արթուր Ալեքսանյան. Երկրորդ անգամ չեմպիոն դառնալն ավելի բարդ էր

Արթուր Ալեքսանյան. Երկրորդ անգամ չեմպիոն դառնալն ավելի բարդ էր

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, 98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունից հետո վերադարձել է հայրենիք և կիսվել է հաղթական զգացողություններով:

«Կրկնակի ուրախ եմ: Երկրորդ անգամ ավելի բարդ էր. ընդհանրապես աշխարհի չեմպիոն դառնալը բարդ է, իսկ այդ հաջողությունը կրկնելը՝ էլ ավելի»,-ասաց Արթուրը:

Այն հարցին, թե ինչ զգաց, երբ հաղթեց հիմնական հառակորդ պարսիկ Ղասեմ Ռեզաիին, Արթուրը պատասխանեց, որ ԱՄՆ-ում էլ են այդ հարցը տվել իրեն, բայց չի կարող բառերով բացատրել. 

«Դուք եզրափակչից հետո իմ էմոցիաներից զգացիք, թե ինչ ապրումներ ունեի: Բառերով չեմ կարող նկարագրել»,-ասաց Արթուրը և հավելեց, որ այս տարի ավելի հանգիստ էր գոտեմարտում պարսիկ ըմբիշի հետ, քանի որ 2014-ի ԱԱ-ի կիսաեզրափակչում արդեն հաղթել էր նրան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում