ԸԱԱ. Ազատոճային ըմբիշներն անհաջող ելույթ ունեցան

ԸԱԱ. Ազատոճային ըմբիշներն անհաջող ելույթ ունեցան

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը գորգ դուրս եկան 57 կգ, 70 կգ, 74 կգ և 152 կգ քաշային ազատոճային ըմբիշները:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչից, որտեղ 3:4 հաշվով պարտվեց թուրք Սեզար Աքգյուլին:

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ հարավաֆրիկացի Վիլհելմ Մեյերի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակչում 0:6 հաշվով պարտվեց կուբացի Լիվիան Լոպեսին:

125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց 1/16 եզրափակչից՝ 8:2 հաշվով առավելության հասնելով Գերմանիան ներկայացնող Նիկ Մատյուխինի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակչում Լևանը 2:4 հաշվով զիջեց թուրք Թահա Աքգյուլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում