Ալենիչև. Հասկանալի է, որ Մովսիսյանը կարող է ավելի լավ խաղալ

Ալենիչև. Հասկանալի է, որ Մովսիսյանը կարող է ավելի լավ խաղալ

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղում տոնած հաղթանակից (1:0) հետո կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանի ու խաղաժամանակ չստացած Արաս Օզբիլիսի մասին հարցերին: 

-Գրանատի, Պարշիվլյուկի և Մակեևի փոխարեն կարելի էր օրինակ Օզբիլիսին խաղադաշտ դուրս բերել: Այժմ նա ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Նման տարբերակը հնարավոր էր, բայց մենք ակնկալում էինք, որ «Ռոստովը» խաղավարտին ավելի շատ դեպի առաջ հեռահար փոխանցումներ կկատարի, ուստի որոշեցինք, որ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստների խաղն ավելի օգտակար կլինի: Արազը մասնակցեց Հայաստանի հավաքականի երկու խաղերից միայն մեկին: Այսօր նրան կարելի էր դուրս բերել փոխարինման, սակայն կարծում եմ, որ նա դեռ պատրաստ չէ: 

-Չե՞ք վախենում հարձակվողական ոճի ֆուտբոլիստների անընդհատ խնդիրներից: Շիրոկովը խաղադաշտից հեռացավ պարանոցը բռնած, Մովսիսյանը զգալի կաղում էր, իսկ Զե Լուիշը դեռ ակումբի ենթակայության չէ:

-Շիրոկովի հետ ամեն ինչ կարգին է: Հույս ունենք՝ Յուրայի վնասվածքն էլ լուրջ չէ: Ինչ վերաբերվում է Զե Լուիշին՝ նա ընտանեկան խնդիրներ ունի, որոնց մասին չի ցանկանում խոսել: Նա ակումբին զգուշացրել է: Սպասում ենք, որ հաջորդ շաբաթ Զե Լուիշը կմիանա մեզ:

-Յուրա Մովսիսյանի խաղային որակների գո՞հ եք:

-Այսօր նա երկու հնարավորություն ուներ. առաջինի ժամանակ հիանալի շրջվեց և անցավ պաշտպանին, իսկ երկրորդի դեպքում չնկատեց Բաշտուտին և ընկավ: Հասկանալի է, որ Մովսիսյանը կարող է ավելի լավ խաղալ: Մենք բոլորս դա հիանալի հասկանում ենք, իսկ Յուրան ընթացիկ մրցաշրջանում ապացուցել է: Այսօր նա չցուցադրեց իր հնարավորությունների առավելագույնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում