Հանդանովիչը պատմել է՝ ինչպես է հետ մղել Բալոտելիի հարվածը

Հանդանովիչը պատմել է՝ ինչպես է հետ մղել Բալոտելիի հարվածը

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել հետ մղել գնդակը Մարիո Բալոտելիի հարվածից հետո Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում (1:0)։

-Դա շատ բարդ սեյվ էր, գնդակի ուղղությունը կռահելը շատ դժվար էր, այն անդրադարձավ խոտածածկից և սկսեց դեպի աջ ընթանալ։ Հանդիպումը բարդ ստացվեց, թիմերը մակարդակով մոտ էին իրար։ Հիմա վաղ է խոսելը սկուտեդոյի մասին, բայց մենք հավակնություններ ունեցող թիմ ենք։ Դերբիում հաղթանակը վստահություն ներշնչեց, բայց կիրակի օրը ևս մեկ բարդ հանդիպում ուենք «Կիևոյի» հետ։

Ինձ թվում է՝ այս մրցաշրջանում մենք թիմում այլ մթնոլորտ ունենք։ Դա ամեն ինչից է զգացվում, անգամ մարզումների ժամանակ։ Մենք ճիշտ ոտքի վրա ենք վեր կացել,-ասել է Հանդանովիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում