Ջերրարդ. Բենիտեսը ոչնչացրեց իրեն, երբ այդպես խոսեց Ալեքս Ֆերգյուսոնի հետ հետ

Ջերրարդ. Բենիտեսը ոչնչացրեց իրեն, երբ այդպես խոսեց Ալեքս Ֆերգյուսոնի հետ հետ

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերրարդը իր նոր գրքում, որը կոչվում է «Իմ պատմությունը», խոսել է թիմի նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի՝ իրենց սկզբունքային հակառակորդ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հասցեին արած արտահայտությունների մասին այն բանից հետո, երբ վերջինս մեկնաբանել էր մրցաշրջանի ընթացքում հանդիպումների դասավորվածությունը։

-Ռաֆան սովորականի պես նստած էր և թեթև ժպտում էր։ Նա այնպիսի տեսք ուներ, ասես դա սովորական մամուլի ասուլիս էր լինելու, սակայն հանկարծ գրպանից հանեց թղթեր և սկսեց կարդալ դրանք ու դնել սեղանին՝ ամեն անգամ շեշտելավ «փաստ» բառը։

Նա անընդհատ ասում էր «փաստ… փաստ… փաստ…», և ես չէի կարողանում հավատալ այն ամենին, ինչ լսում էի։ Ես ընկա բազմոցից և սկսեցի մատներս կրծոտել, ես չափազանց հիասթափված էի նրա պահվածքից։ Ռաֆան սկսեց նրանից, որ ասաց, «Հնարավոր է՝ «Ման. Յունայթեդում» նյարդայնանում են, որովհետև մենք աղյուսակի վերևո՞ւմ ենք»։ Ես մտածում էի՝ ի՞նչ է այստեղ կատարվում։

Այնքան անսովոր էր, որ Ռաֆան այդքան էմոցիոնալ էր խոսում։ Բոլորը նրա մեջ իսկական կատաղություն տեսան։ «Ես ուզում եմ փաստերի մասին խոսել»,-ասաց նա,-«ցանկանում եմ անկեղծ լինել, չեմ ուզում լեզվակռվի բռնվել այսքան շուտ, բայց նրանք, հավանաբար, ուզում են։ Բայց ես որոշ փաստեր ունեմ»։

Դրանից հետո Ռաֆան շարունակեց խոսել այն մասին, որ «Ման. Յունայթեդն» ու «Միստր Ֆերգյուսոնը» երբեք հարկ եղած կերպով չեն պատժվում իրենց արարքների համար։ Նա մի քանի ամսաթվեր ու միջադեպեր նշեց և ամփոփեց, որ «Միստր Ֆերգյուսոնը» միակ մարզիչն է, ում չեն պատճել նման բաների համար։

Հետո նա զայրացավ հանդիպումների դասավորության և անցկացման ժամերի պատճառով, որոնք փոփոխվել էին հօգուտ «Յունայթեդի»։ Ռաֆան խղճուկ պարանոյիկի տեսք ուներ։ Նա ոչնչացրեց ինքն իրեն։ Դա աղետ էր։ Ես չգիտեմ՝ ինչի մասին էր նա մտածում՝ հարձակվելով Ֆերգյուսոնի վրա, ով բանավեճերի վարպետ է, երբ մենք այդքան վստահորեն մրցաշարային աղյուսակի վերնամասում էինք,-նշել է Ջերրարդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում