Յուրա Մովսիսյանի վնասվածքը լուրջ չէ

Յուրա Մովսիսյանի վնասվածքը լուրջ չէ

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Սպարտակ»-«Ռոստով» հանդիպման ժամանակ մոսկովյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել:

«Սպարտակի» մամուլի ծառայությունը Մովսիսյանի վնասվածքի լրջության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ հայ ֆուտբոլիստը մասամբ վնասել է ազդրի մկանները: Մովսիսյանն արդեն սկսել է բուժվել և բացառված չէ, որ կարողանա մասնակցել «Կուբանի» հետ շաբաթ օրը կայանալիք խաղին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում