Նովակ Ջոկովիչը ATP-ի ռեկորդ է սահմանել

Նովակ Ջոկովիչը ATP-ի ռեկորդ է սահմանել

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով վերջին 12 ամսվա ընթացքում հաղթել է 10 խոշոր մրցաշարում, ռեկորդային վարկանիշային միավոր է հավաքել: Այժմ 28-ամյա սերբ թենիսիստի ակտիվում կա 16 145 վարկանիշային միավոր, որը ATP-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) ռեկորդային ցուցանիշ է:

Վերջին 52 շաբաթվա ընթացքում Ջոկովիչը մասնակցել է 16 մրցաշարի, որոնցից 14-ի դեպքում հասել է եզրափակիչ և հաղթել է 10-ում՝ ներառյալ «Մեծ Սաղավարտի» 3 և «Masters 1000» շարքի 5 մրցաշար: Այս ընթացքում Ջոկովիչը 80 հանդիպում է անցկացրել և պարտվել է ընդամենը 6 անգամ:

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին Ջոկովիչը գերազանցում է 6660 միավորով, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում