Հայաստանի Սուպերգավաթը կվիճարկեն «Փյունիկն» ու «Միկան»

Հայաստանի Սուպերգավաթը կվիճարկեն «Փյունիկն» ու «Միկան»

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» ևւ Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից Երևանի «Միկան» հինգերորդ անգամ կհանդիպեն իրար հետ Սուպերգավաթի համար պայքարում: 2001, 2003 և 2006 թվականներին հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին», իսկ «Միկան» հաղթել է 2005 թվականին:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում