Չեմպիոնների լիգա. Խաղային օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. Խաղային օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին կայացան Չեմպիոնների լիգայի E, F, G, H խմբերի առաջին տուրի հանդիպումները, որոնցում գրանցված արդյունքները ներկայացված են ստորև:

E խմբի կենտրոնական խաղում գործող գավաթակիր «Բարսելոնան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ. թիմերը մեկական գոլ խփեցին: Զուգահեռաբար ընթացող խաղում «Բայերը» 4:1 հաշվով առավելության հասավ ԲԱՏԷ-ի նկատմամբ:

E խումբ

«Բայեր» – ԲԱՏԷ՝ 4:1
Գոլերը՝ Մեհմեդի 4՛, Չալխանողլու 47՛, 76՛ / 11-մետրանոց, Չիչարիտո 59՛ – Միլունովիչ 13՛

«Ռոմա» – «Բարսելոնա»՝ 1:1
Գոլերը՝ Ֆլորենցի 31՛ – Սուարես 21՛

F խմբում «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից», իսկ «Բավարիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Օլիմպիակոսի» դարպասը:

F խումբ

«Դինամո Զագրեբ» – «Արսենալ»՝ 2:1
Գոլերը՝ Պիվարիչ 24, Ֆերնանդես 58՛ – Ուոլքոտ 79՛

«Օլիմպիակոս» – «Բավարիա»՝ 0:1
Գոլերը՝ Մյուլլեր 52՛, 90+2՛/11-մետրանոց, Գյոտցե 89՛

G խմբում «Պորտուն» ոչ-ոքի խաղաց Կիևի «Դինամոյի» հետ, իսկ «Չելսին» Լոնդոնում ջախջախեց «Մաքքաբիին»:

G խումբ

«Դինամո Կիև» – «Պորտու»՝ 2:2
Գոլերը՝ Գուսև 20՛, Բուլյավսկի 89՛ – Աբուբակար 23՛, 81՛

«Չելսի» – «Մաքքաբի»՝ 4:0
Գոլերը՝ Վիլիան 15՛, Օսկար 45՛ / 11-մետրանոց, Կոստա 28՛, Ֆաբրեգաս 78՛

H խմբում «Զենիթը» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային», իսկ «Գենտն» ու «Լիոնը» մեկական գոլ խփեցին:

H խումբ

«Վալենսիա» – «Զենիթ»՝ 2:3
Գոլերը՝ Ժոաու Կանսելու 55՛, Անդրե Գոմեշ 73՛ – Հալկ 9՛, 45՛, Վիտցել 76՛

«Գենտ» – «Լիոն»՝ 1:1
Գոլերը՝ Միլիչիևիչ 68՛ – Ժալլե 58՛

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղային առաջին օրվա արդյունքները ներկայացված են լուսանկարում: Հավելենք, որ երկրորդ տուրի հանդիպումները կայանալու են սեպտեմբերի 29-ին և 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում