Հնարավոր է՝ Մովսիսյանը չմասնակցի «Կուբանի» հետ խաղին

Հնարավոր է՝ Մովսիսյանը չմասնակցի «Կուբանի» հետ խաղին

«Սպարտակի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի՝ «Կուբանի» հետ արտագնա խաղին:

Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը, հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ չի կարողանում մարզվել ամբողջական ծանրաբեռնավածությամբ և հնարավոր է բաց թողնի առաջիկա հանդիպումը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք էր ստացել նախորդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղում, որում «Սպարտակը» հաղթեց նվազագույն հաշվով:

«Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 19-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: Այս խաղից առաջ «Սպարտակն» ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Կուբանը» 4 միավորով վերջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում