Նայնգոլան. Ինձ վատ եմ զգում, քանի որ վնասվածք եմ հասցրել Ռաֆինյային (տեսանյութ)

Նայնգոլան. Ինձ վատ եմ զգում, քանի որ վնասվածք եմ հասցրել Ռաֆինյային (տեսանյութ)

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը ցավում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոիստ Ռաֆինյան իր պատճառով վնասվածք է ստացել և կարող է երկար ժամանակով շարքից դուրս մնալ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռոմա»-«Բարսելոնա» խաղից (1:1) հետո Ռաջան գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Ողջույն, Ռաֆինյա: Ինձ վատ եմ զգում, քանի որ վնասվածք եմ հասցրել քեզ: Ես դա միտումնավոր չեմ արել: Հույս ունեմ՝ շուտով քեզ կրկին խաղադաշտում կտեսնեմ: Գրկում եմ»,-գրել է Ռաջան:

Բուժզննումը պարզել է, որ Ռաֆինյան վնասել է աջ ծնկի խաչաձև կապանները և ծնկի հետին մասը: Նա կկարողանա դաշտ դուրս գալ լավագույն դեպքում ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում