«Մանչեսթեր Սիթիի» երրորդ մարզահագուստը կանաչ է (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթիի» երրորդ մարզահագուստը կանաչ է (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթին» այսօր պաշտոնապես ներկայացրել է 2015-16թթ. մրցաշրջանի համար նախատեսված երրորդ մարզահագուստը:

Նոր մարզահագուստը բաց կանաչ և սև երանգներով է: «Քաղաքաբնակների» պաշտոնական կայքի հաղորդմամբ, այս մարզահագուստի դիզայնը նման է թիմի 1998-99թթ. մրցաշրջանի արտագնա մարզահագուստի դիզայնին: Այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» «Ջիլինգեմի» դեմ վճռորոշ խաղում 0:2 հաշվով պարտվելիս կարողացել է բեկել հանդիպման ընթացքը, հաղթել և Չեմպիոնշիփի ուղեգիր նվաճել:

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կևին դե Բրույնեն այսօր ակումբի պաշտոնական խանութում մասնակցել է մարզահագուստի շնորհանդեսին, ապա ինքնագրեր է բաժանել երկրպագուներին:



 

Հետևեք մեզ նաև Telegram-ում