Աբրահամ Խաշմանյանը և Արմեն Ադամյանը որակազրկվել են

Աբրահամ Խաշմանյանը և Արմեն Ադամյանը որակազրկվել են

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ քննարկվել է «Ալաշկերտ»-«Միկա» խաղի ժամանակ թիմերի գլխավոր մարզիչներ Աբրահամ Խաշմանյանի և Արմեն Ադամյանի տեխնիկական գոտուց հեռացման հարցը: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն, որոշվել է Աբրահամ Խաշմանյանին և Արմեն Ադամյանին տեխնիկական գոտուց դուրս գալու համար որակազրկել մեկ խաղով, իսկ ակումբներին տուգանել 50000-ական դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այս հղմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում