Չեմպիոնների լիգա. հայտնի են առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Չեմպիոնների լիգա. հայտնի են առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն խաղացողի կոչմանը:

ՈւԵՖԱ-ի առանձնացրած ցանկում են՝ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Շախտյորի» հետ խաղում, «Օլիմպիակոսի» հետ խաղում դուբլ ձևակերպած Թոմաս Մյուլլերը («Բավարիա»), «Ատլետիկոյից» Անտուան Գրիզմանը, «Պարի Սեն Ժերմենից» Անխել դի Մարիան, «Բայերից» Հական Չալխանողլուն, «Վոլֆսբուրգից» Յուլիան Դրաքսլերը, «Բարսելոնայի» դարպասը հիանալի գոլ խփած Ալեսանդրո Ֆլորենցին («Ռոմա») և «Զենիթի» հարձակվող Հալկը:

Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը կարող եք մասնակցել այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում