Եվրոպայի լիգա. «Բորուսսիան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Եվրոպայի լիգա. «Բորուսսիան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

«Բորուսսիայի» հաղթարշավը շարունակվում է. 2015-16թթ. մրցաշրջանի 10-րդ պաշտոնական խաղում դորտմունդցիներն առավելության հասան «Կրասնոդարի» նկատմամբ:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բորուսսիան» հյուրընկալել էր «Կրասնոդարին»: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղում Թոմաս Տուխելի սաները կամային հաղթանակ տոնեցին: 12-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Պավել Մամաևը, «Բորուսսիայի» պատասխան գոլը 45-րդ րոպեին խփեց Մատիաս Գինտերը, իսկ հաղթական գոլը 92-րդ րոպեին հեղինակեց Պակ Չժու Հոն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

C խմբում զուգահեռաբար ընթացող՝ «Գաբալա»-ՊԱՕԿ խաղում թիմերը գոլեր չեն խփել: Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին կայանալիք երկրորդ տուրում «Բորուսսիան» հյուրընկալվելու է ՊԱՕԿ-ին, իսկ «Կրասնոդարն» ընդունելու է «Գաբալային»:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Կրասնոդար»՝ 2:1
Գոլերը՝ Գինտեր 45՛, Չժու Հո 90+2՛ – Մամաև 12՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում