Եվրոբասկետ. Իսպանիան դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոբասկետ. Իսպանիան դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը 80:75 հաշվով հաղթանակ տոնեց Ֆրանսիայի նկատմամբ: Հանդիպման գլխավոր հերոսն Իսպանիայի հավաքականի կենտրոնական Պաու Գազոլն էր, ով դաբլ-դաբլ ձևակերպեց՝ վաստակելով 40 միավոր և կատարելով 11 կասեցում: Ֆրանսիայի կազմում առավել արդյունավետ էին Նիկոլյա Բատյումը և Նանդո դե Կոլոն, ովքեր վաստակեցին 14-ական միավոր:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք եզրափակչում Իսպանիայի հավաքականը մրցելու է Սերբիա-Լիտվա զույգի հաղթողի հետ, իսկ Ֆրանսիան այդ զույգ պարտվողի հետ կպայքարի երրորդ տեղի համար:

Եվրոպայի առաջնություն, կիսաեզրափակիչ

Իսպանիա – Ֆրանսիա՝ 80:75 (17:20, 15:13, 16:23, 18:10, 14:9)

Հետևեք մեզ նաև Telegram-ում