Բեկենբաուեր. Վիդալը պարտավոր է ավելի լավ խաղալ

Բեկենբաուեր. Վիդալը պարտավոր է ավելի լավ խաղալ

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ մյունխենյան թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալը չի արդարացնում սպասելիքները:

-Վիդալն այն ֆուտբոլիստներից է, ովքեր մեր թիմում շատ են: Մենք նրանց բոլորի ծառայությունների կարիքը չունենք, իսկ Վիդալը չի ցուցադրում այն որակները, որոնք ակնկալում էինք տեսնել: Նա պարտավոր է ավելի լավ խաղալ,-Բեկենբաուերի խոսքը մեջբերված է «Sky»-ից:

Ուշագրավ է, որ երբ Վիդալը նոր էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել «Բավարիա», Բեկենբաուերը գովասանքով էր խոսել նրա մասին և ասել էր, որ չիլիացին կարող է հիանալի խաղալ աշխարհի ցանկացած ակումբում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում