Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի խորհրդանշական հավաքականը

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի առաջին տուրի խորհրդանշական կազմը:

Տուրի լավագույն դարպասապահը Ջանլուիջի Բուֆֆոն է, ով մի քանի հրաշալի սեյվ կատարեց «Մանչեսթեր Սիթի»-«Յուվենտուս» (1:2) հանդիպման ժամանակ:

ՈւԵՖԱ-ի փորձագետները պաշտպանությունում առանձնացրել են Զագրեբի «Դինամոյից» Յոսիպ Պիվարիչին, «Յուվենտուսից» Լեոնարդո Բոնուչիին, «Վոլֆսբուրգից» Դանթեին և «Ռոմայից» Ալեսանդրո Ֆլորենցիին:

Առաջին տուրի լավագույն կիսապաշտպաններն են «Պարի Սեն Ժերմենից» Անխել դի Մարիան, «Բայերից» Հական Չալխանողլուն, «Բենֆիկայից» Նիկոլաս Գայտանը:

Հարձակման եռյակը կազմել են «Ատլետիկոյից» Անտուան Գրիզմանը, «Զենիթից» Հալկը և «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուն, ով ճանաչվել է նաև տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում