«Ուլիսն» առաջին միավորը վաստակեց

«Ուլիսն» առաջին միավորը վաստակեց

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Ուլիսն» ընթացիկ խաղարկությունում իր առաջին միավորը վաստակեց:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած «Ուլիս»-«Բանանց» խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Ուշագրավ է, որ հանդիպման երեք գոլերն արձանագրվեցին խաղավարտին: 48-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Յուշինը: 90-րդ րոպեին Բեսիկ Չիմակաձեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, սակայն հաջորդող 2 րոպեի ընթացքում աչքի ընկան Միգել Լոպեսն ու Պետրոս Ավետիսյանը և «Բանանցին» փրկեցին պարտությունից:

Այժմ «Ուլիսն» ունի 1 միավոր և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» զբաղեցնում է 5-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 7 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 7-րդ տուր

«Ուլիս» – «Բանանց»՝ 2:2
Գոլերը՝ Յուշին, Չիմակաձե – Պետրոսյան, Լոպես

Հետևեք մեզ նաև Telegram-ում