«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց «Կուբանին» (տեսանյութ)

«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց «Կուբանին» (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Կուբանին»: Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Արսեն Խուբուլովը, Լորենսո Մելգարեխոն և Վլադիսլավ Իգնատևը:

Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին, քանի որ դեռ լիովին չի ապաքինվել նախորդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղում ստացած մկանային վնասվածքից: Արազ Օզբիլիսը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Կիրիլ Կոմբարովի փոխարեն, իսկ 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:

Այս հաղթանակից հետո «Կուբանն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը» մնաց 16 միավորով՝ դեռևս 4-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Կուբան» – «Սպարտակ»՝ 3:0
Գոլերը՝ Խուբուլով 9՛, Մելգարեխո 36՛, Իգնատև 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում