Գոլառատ խաղում «Միլանը» հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Միլանը» հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Միլանը» հյուրընկալելիս 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Պալերմոյի նկատմամբ: Սինիշա Միխայելովիչի սաներից Կարլոս Բական դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Ջակոմո Բոնավենտուրան, իսկ «Պալերմոյի» գոլերը խփեց Օսկար Հիլմարկը:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Պալերմոն» մնաց 7 միավորով՝ 7-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Միլան» – «Պալերմո»՝ 3:2
Գոլերը՝ Բակկա 21՛, 75՛, Բոնավենտուրա 40՛ – Հիլմարկ 32՛, 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում