Բեռուսկոնի. Իբրահիմովիչը ծերանում է, իսկ մենք ունենք երիտասարդ Բալոտելի

Բեռուսկոնի. Իբրահիմովիչը ծերանում է, իսկ մենք ունենք երիտասարդ Բալոտելի

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել են գնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը: Շվեդ հարձակվողի տեղափոխությունը չստացվեց, իսկ «Միլանը» վարձակալեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիին:

-Իբրահիմովիչը ցանկանում էր տեղափոխվել «Միլան», սակայն «Պարի Սեն Ժերմենը» թույլ չտվեց: Նա իսկապես ցանկանում էր վերադառնալ մեր ակումբ: Այժմ մենք ունենք Բալոտելի, ով անհամեմատ ավելի երիտասարդ է, իսկ Իբրահիմովիչը, ինչպես ես, ծերանում է,-Բեռլուսկոնիի խոսքը մեջբերված է «Football-Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում