«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 7-րդ տուրում Երևանի «Միկան» հյուրընկալեց «Փյունիկին»։

Հանդիպման ընթացքում միայն մեկ գոլ արձանագրվեց։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Սամվել Մելքոնյանը գնդակն ուղարկեց «Փյունիկի» դարպասի հեռավոր անկլունը։

Մինչև խաղավարտն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։

«Միկա» – «Փյունիկ»՝ 1-0

Գոլը՝ Սամվել Մելքոնյան 42՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում