Ա Սերիա. «Յուվենտուսն» ու «Ռոման» հաղթանակներ տարան (տեսանյութեր)

Ա Սերիա. «Յուվենտուսն» ու «Ռոման» հաղթանակներ տարան (տեսանյութեր)

Ավարտվեց Իտալիայի առաջնության 4-րդ տուրի ևս երկու կարևոր հանդիպում։ «Ռոման» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Սասուոլոյին». գրանցվեց 2:2 հաշիվը։

Մայրաքաղաքային ակումբի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին խփեց իր 300-րդ գնդակը։ «Ռոման» իր ակտիվում ունի 8 միավոր և 2-րդ հորիզոնականում է՝ զիջելով միայն առաջատար «Ինտերին»։

«Ռոմա» – «Սասուոլո»՝ 2։2

Գոլերը՝ Ֆրանչեսկո Տոտտի, 36, Մուհամեդ Սալահ, 49 – Դեֆրել, 22, Պոլիտանո, 45

Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ջենոային» և հաղթեց 2:0 հաշվով։ Սա ակումբի առաջին հաղթանակն էր նոր մեկնարկած առաջնությունում։

«Ջենոա» – «Յուվենտուս»՝ 0։2

Գոլերը՝ Լամանա, 37 (ինքնագոլ), Պոգբա, 60 (11մ)
Հեռացում՝ Իզո

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում