Նախագահը պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին

Նախագահը պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահը պարգևատրել է նաև Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում