Յուրա Մովսիսյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից

Յուրա Մովսիսյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Ռոստովի» դեմ խաղում ստացած ազդրի մկանային վնասվածքից:

Ինչպես հաղորդում է, մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը Մովսիսյանը, պաշտպան Վլադիմիր Գրանատը և կիսապաշտպան Ջանոն մարզվում անհատական ծրագրով և չեն մասնակցելու Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ սեպտեմբերի 23-ին կայանալիք խաղին: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն այդ խաղի համար հայտավորել է 18 ֆուտբոլիստի՝ այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին:

«Սպարտակի» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝

Արտյոմ Ռեբրով, Անտոն Միտրյուշկին, Սերգեյ Պարշիվլյուկ, Կիրիլ Կոմբարով, Սալվատորե Բոկետի, Սերդար Տասկի, Իլյա Կուտեպով, Եվգենի Մակեև, Դենիս Գլուշակով, Իվելին Պոպով, Արազ Օզբիլիս, Ալեքսանդր Զոտով, Ալեքսանդր Զուև, Իգոր Լեոնտև, Զելիխման Բակաև, Կվինսի Պրոմես, Զե Լուիշ, Ալեքսանդր Կոզլով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում